Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 38 Կողմնակի անտառօգտագործումը. 1. Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում, խոտհունձ և արածեցում` անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա: Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա. 2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում են ծառերի հատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը: Անտառներում խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է. 3. Կողմնակի անտառօգտագործման կարգը պետական և համայնքային անտառային հողերում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: |