FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  44

Դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ.
1. Կարճաժամկետ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկում նախատեսվում են տեսակցության սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար.
2. Դատապարտյալը պատժի ընթացքում ունի առնվազն մեկ կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցության իրավունք, որը տրամադրվում է միայն մերձավոր ազգականների հետ.
3. Անչափահաս դատապարտյալին տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն երկու կարճատև տեսակցություն՝ մինչև չորս ժամ տևողությամբ, ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ.
4. Դատապարտյալի խնդրանքով կարճատև տեսակցությունը կարող է փոխարինվել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելով.
5. Դատապարտյալին տրվում է մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հեռախոսակապից և մեկ անգամ տեսազանգից օգտվելու իրավունք.
6. Բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն կամ հեռախոսակապից օգտվելու հնարավորություն կամ կարճատև մեկնում՝ մինչև երեք օր ժամկետով՝ չհաշված մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը: Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ.
7. Դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին վարել նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է քրեակատարողական հիմնարկը: Նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով՝ առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով.
8. Տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։