Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը. 1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքն անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով. 2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն դրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի, անվանանիշի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված իրերի, իսկ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի սերտիֆիկատի (վկայականի) առկայության դեպքում: Սերտիֆիկատի (վկայականի) տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը. 3. Եթե սույն օրենքով պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը, անվանանիշը և տարբերանիշը չեն համապատասխանում սույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին. 4. Մանրածախ առուվաճառքի ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պարտադիր պետք է կրեն թանկարժեք մետաղի հարգը, կշիռը, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի և որակի բնութագրերի մասին` տեղեկություններ պարունակող պիտակ. 5. Թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը` կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ, սահմանում է կառավարությունը. 6. Սույն օրենքով սահմանված մանրածախ առուվաճառքի հետ կապված պայմանների կատարման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը: |