FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  426

Մինչդատական վարույթի ավարտը բժշկական հարկադրանքի վարույթով.
1. Հավաքված ապացույցները համարելով բավարար` քննիչը, մեղադրական եզրակացությանը ներկայացվող վերաբերելի պահանջների պահպանմամբ, կազմում է եզրափակիչ ակտ կամ կայացնում է վարույթը կարճելու մասին որոշում` այն վարույթի նյութերի հետ անհապաղ հանձնելով հսկող դատախազին.
2. Ստանալով վարույթի նյութերը` հսկող դատախազը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․ 1) հաստատում է եզրափակիչ ակտը և վարույթի նյութերը հանձնում դատարան.
    2) հաստատում է վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը.
    3) չի հաստատում եզրափակիչ ակտը կամ քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը և վարույթի նյութերը վերադարձնում է քննչական մարմնի ղեկավարին` վարույթը շարունակելու համար: