Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքի նպատակը և խնդիրները. 1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու, ինչպես նաև հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը. 2. Սույն օրենքի խնդիրներն են` 1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների իրավունքների պաշտպանությունը. 2) մանկապատանեկան սպորտի զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը. 3) մանկապատանեկան սպորտի զարգացման բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների սահմանումը. 4) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար պայմաններ ստեղծող հիմնարկներին ու կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը` անկախ դրանց սեփականության ձևից. 5) մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը. 6) գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, խթանիչների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը. 7) ուսումնական և մարզական կազմակերպությունների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների կողմից մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջարարական բնույթի ծառայությունների համապատասխանեցումը նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին. 8) մանուկների ու պատանիների շրջանում ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը: |