FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը, դրանց կատեգորիաների սահմանումը և կառավարումը.
1. Բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծում և դրանց կատեգորիաները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Միջազգային և հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը պետության սեփականությունն են: Ազգային պարկերի ամբողջականությունը և պահպանության ռեժիմը ապահովելու նպատակով դրանց ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, բացի պետական սեփականության հողերից, կարող են ընդգրկվել նաև այլ սեփականատերերին պատկանող հողեր.
3. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են ստեղծվել նաև համայնքային սեփականություն համարվող հողերում.
4. Պետական, ինչպես նաև համայնքային սեփականության` բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը չեն կարող օտարվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց` առանց սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխության.
5. Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների և կառավարման պլանների.
6. Բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ արգելոցների և ազգային պարկերի արգելոցային գոտիների) օգտագործումը կարող է իրականացվել հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
7. Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում մինչև 10 տարի ժամկետով, որի անցկացման կարգը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը պատվիրակված լիազորությունների ձևով իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

9. Հողի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է պահպանել բնության հատուկ պահպանվող տարածքների համար սույն օրենքով սահմանված պահպանության համապատասխան ռեժիմը և օգտագործման կարգը: Վերոգրյալ ռեժիմների պահպանության ապահովումը խթանելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել հարկերի և այլ պարտադիր վճարների վճարման գծով արտոնություններ.
10. Բնության հատուկ պահպանվող տարածքները պարտադիր հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, տարածքային հատակագծման նախագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, հողաշինարարական, անտառաշինական և քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերի կազմման ժամանակ: