Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում. 1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը. 2. Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփականատիրոջ գույքի պահպանման և արդյունավետ օգտագործման համար. 3. Ոչ պետական ուսումնական հաստատությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի առանձին տեսակների համար` օրենքով նախատեսված սահմանափակումներից. 4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով. 5. Մասնագիտական ուսումնական հաստատությունների սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենքով: |