FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  54

Ընտրական փաստաթղթեր և այլ պարագաներ հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում.
1. Ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները ընտրական հանձնաժողովներում հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրվելու և ստացական տալու միջոցով.
2. Ընտրական հանձնաժողովներին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների, գրենական պիտույքների և այլ պարագաների պահպանման համար պատասխանատու են ընտրական հանձնաժողովների նախագահները.
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանվելու համար: