Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 45 Հաշվեքննիչ պալատի ծառայողի առաջխաղացումն առանց մրցույթի. 1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով կամ 7-րդ մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հաշվեքննիչ պալատի ծառայողի առաջխաղացումն առանց մրցույթի իրականացվում է տվյալ պաշտոնի (հաստիքային միավորի) ենթախումբը հաջորդող մեկ ենթախմբով բարձրացնելու եղանակով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի ծառայողի առաջխաղացման նպատակով Հաշվեքննիչ պալատում կազմակերպվում և անցկացվում է համապատասխան պաշտոնի առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման գործընթաց, որի արդյունքով որոշվում է Հաշվեքննիչ պալատում ծառայողի առաջխաղացման հարցը. 3. Հաշվեքննիչ պալատում ծառայողի առաջխաղացման նպատակով կատարողականի գնահատման գործընթացի կազմակերպման և արդյունքների ամփոփման կարգը և ձևաչափը սահմանում է Հաշվեքննիչ պալատը: |