FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Շահագրգռվածությունն ընկերության գործարքը կնքելիս.
1. Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի շահագրգռվածությունը կամ ընկերության մասնակցի շահագրգռվածությունը, և որոնք ունեն ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի քսան և ավելի տոկոսը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի համաձայնության: Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այսուհետ` փոխկապակցված անձինք)`
    ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց հարաբերություններում հանդես են գալիս երրորդ անձանց շահերից.
    բ) տիրապետում են (յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ համակցության մեջ) գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի բաժնեմասերի (փայի, բաժնետոմսի) քսան և ավելի տոկոսին.
    գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի կառավարման մարմիններում.
    դ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում.
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կատարման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների միաձայնությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

3. Գործարքի կատարումը, որի կատարման դեպքում առկա է շահագրգռվածությունը, չի պահանջում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ընդհանուր ժողովի որոշումն այն դեպքում, եթե գործարքը կատարվում է ընկերության և մյուս կողմի միջև առօրյա տնտեսական գործունեության շրջանակներում, որը տեղ է գտել մինչև այն պահը, որից սկսած գործարքը կատարելու մեջ շահագրգռված անձը ճանաչվում է այդպիսին` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան (որոշումը չի պահանջվում մինչև հաջորդ ընդհանուր ժողովի անցկացման օրը).
4. Գործարքը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, որը կատարվել է սույն հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ, կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ընկերության կամ նրա մասնակցի հայցով.
5. Սույն հոդվածը չի կիրառվում մեկ մասնակցից բաղկացած ընկերությունների նկատմամբ, որն իրականացնում է տվյալ ընկերության գործադիր մարմնի գործառույթները: