FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11.4

Շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների հավաստագրումը և ՇՄԶ հավաստագիրը.
1. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթուղթ է, որը տրվում է սույն օրենքով սահմանված՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և սույն հոդվածով սահմանված ժամկետներում մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքերում.
2. ՇՄԶ գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով.
3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ մասնագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին հաջորդ հինգ տարիների համար ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով.
4. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու դեպքում.
5. ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ սույն օրենքի 11.1-ին հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված դեպքերի) տրվում է, եթե մասնագետը՝
    1) ըստ վերապատրաստման մակարդակի՝ լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը.
    2) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան՝ ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի համապատասխան որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ բազային կրթության առկայության դեպքում ձեռք է բերել վերաորակավորման համապատասխան մասնագիտական կրթություն կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11.4

3) սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան բակալավրի որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում վերջին հինգ տարում ունի անընդմեջ մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ համապատասխան մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն համապատասխան կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.
    4) տիրապետում է հայերենին.
6. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել սույն հոդվածի 3-5-րդ կամ սույն օրենքի 11.1-ին հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված պահանջները.
7. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հավաստագրման և թեստավորման վերաբերյալ որոշումներն ընդունում է սույն օրենքի 11․3-րդ հոդվածով սահմանված՝ ՇՄԶ ապահովող միջոցառում իրականացնող կազմակերպությունում կամ կրթական հաստատությունում գործող՝ սույն օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 29-րդ կետով սահմանված համապատասխան որակավորման հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա: Սակայն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունելու հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները: