FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  36

Կարգավորող պետական մարմնի նախագահը.
1. Կարգավորող պետական մարմնի նախագահը`
    1) ապահովում է կարգավորող պետական մարմնի բնականոն գործունեության կազմակերպումը.
    2) ներկայացնում է կարգավորող պետական մարմինն այլ մարմինների հետ հարաբերություններում.
    3) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և վարում է կարգավորող պետական մարմնի նիստերը, ընդ որում կարգավորող պետական մարմնի անդամը մասնակցում է նիստերի օրակարգի ձևավորմանը օրակարգի վերաբերյալ կարգավորող պետական մարմնի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
    4) ստորագրում և հրապարակում է կարգավորող պետական մարմնի որոշումները, արձակում է հրամաններ.
    5) վերահսկում է կարգավորող պետական մարմնի ընդունած որոշումների կատարումը.
    6) կարգավորող պետական մարմնի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.
    7) իրականացնում է կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.
    8) կարգավորող պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրության նախագիծը, կառուցվածքը և հաստիքացուցակը.
    9) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է կարգավորող պետական մարմնի աշխատակիցներին.
2. Արձակուրդի կամ գործուղման կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա նշանակած՝ կարգավորող պետական մարմնի անդամը.
3. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահի կողմից իրեն փոխարինող չնշանակվելու, նրա ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում կարգավորող պետական մարմնի նախագահի պարտականությունները կատարում է կարգավորող պետական մարմնի տարիքով ավագ անդամը: