Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 171.8 Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացնելը, համակենտրոնացումը չհայտարարագրելը. 1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով. 2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով. 3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 171.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հատկանիշները, տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով: |