Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 222 Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը. 1. Վարկային կազմակերպությունը կարող է փոխել իր գործունեության տեսակը՝ սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելով որպես բանկ և Կենտրոնական բանկից ստանալով բանկային գործունեության լիցենզիա. 2. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ որոշում, որով հաստատում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը: Սույն հոդվածով նախատեսված ծրագիրն առնվազն պետք է պարունակի` ա) որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու ժամկետը, որը չի կարող գերազանցել մեկ տարին. բ) որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները. գ) բանկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը. դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ ու պայմաններ. 3. Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին կից որոշումն ու ծրագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկի համաձայնեցմանը. 4. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում: Վարկային կազմակերպության կողմից բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկը կարող է կասեցնել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը համաձայնություն տալու կամ չտալու մասին, ինչպես նաև մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին որոշում չընդունելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է տրված. 5. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 222 ա) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը կամ չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ կամ ներկայացվել են թերի. բ) գործունեության տեսակի փոփոխման դեպքում բանկի գործունեությունը կհակասի օրենքներին կամ այլ իրավական ակտերին կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով իրագործելով գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը՝ գործունեության տեսակը փոփոխելուց հետո բանկը ի վիճակի չի լինի իրականացնել բնականոն բանկային գործունեություն, կամ ծրագիրն անիրատեսական է. գ) գործունեության տեսակի փոփոխման հետևանքով վարկային կազմակերպության առկա պարտատերերի կամ այլ հաճախորդների կամ ապագայում բանկի պարտատերերի կամ այլ հաճախորդների շահերը կվտանգվեն. դ) տվյալ գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը. 6. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները և ծրագրով նախատեսված ժամկետում դիմում է Կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար, եթե դիմումը ներկայացնելու պահին պահպանվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր պահանջներն ու պայմանները: Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում գրանցման և լիցենզավորման դիմում չներկայացնելու դեպքում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշումը համարվում է ուժը կորցրած: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 222 7. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու դիմումը: Մերժման հիմքերի բացակայության դեպքում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տրամադրում է բանկի գրանցման վկայական և բանկային գործունեության լիցենզիա, պայմանով, որ վճարվել է բանկային գործունեության համար օրենքով սահմանված պետական տուրքը. 8. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման պահից Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում վարկային կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի վարկային կազմակերպության գործունեության լիցենզիաները և բանկերի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների գրանցումների մատյանում կատարում փոփոխություններ: Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին՝ վերջինիս կողմից վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու մասին համապատասխան գրառում կատարելու համար. 9. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագրի իրականացման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը փոփոխող վարկային կազմակերպության համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված է վարկային կազմակերպությունների համար: Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման դեպքում բանկի կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 10. Սույն հոդվածով սահմանված կարգով լիցենզավորված բանկին անցնում են վարկային կազմակերպության բոլոր իրավունքներն ու պարտականությունները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 222 11. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպության գրանցված մասնաճյուղերը համարվում են գրանցված՝ որպես բանկի մասնաճյուղեր. 12. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը պարտավոր է որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու կապակցությամբ վարկային կազմակերպության գործունեության փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին: Սույն կետում նշված փոփոխությունների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացնելու ձևը, կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 13. Որպես բանկ գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո գործունեության տեսակը փոփոխած վարկային կազմակերպության հաճախորդների մասին տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով: |