FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Զինվորական դատախազությունը.
1. Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինված ուժերում և այլ զորքերում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական կենտրոնական դատախազությունից և կայազորների զինվորական դատախազություններից՝ ըստ զինված ուժերի կայազորների տեղաբաշխման.
3. Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է զինվորական դատախազի տեղակալներից, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներից և դատախազներից (այսուհետ՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ), ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից.
4. Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն օրենքով նախատեսված ենթակայության կանոնների պահպանմամբ իրականացնում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորությունները և պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի, զինվորական դատախազի և նրա՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև.
5. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում: