Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 344 Ապրանքների փոխադրման երթուղին. 1. Ապրանքների փոխադրման երթուղին սահմանվում է մաքսային մարմինների կողմից Միության մաքսային տարածքով մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրման հսկողությունն ապահովելու նպատակներով. 2. Ապրանքների փոխադրման երթուղին սահմանվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կամ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ, երբ սույն Օրենսգրքին համապատասխան, այդպիսի ապրանքները կարող են Միության մաքսային տարածքով փոխադրվել առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու. 3. Ապրանքների փոխադրման երթուղին սահմանվում է ապրանքներն ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի միջոցով փոխադրելիս, բացառությամբ՝ օտարերկրյա ապրանքները նավերով, այդ թվում՝ խառը (գետ-ծով) նավարկության նավերով փոխադրելիս, անդամ պետության և (կամ) անդամ պետությունների ծովային նավահանգիստների միջև առանց անդամ պետության և (կամ) անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ մտնելու. 4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սահմանված ապրանքների փոխադրման երթուղին սահմանվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից՝ ելնելով տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից. 5. Փոխադրողի կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սահմանված ապրանքների փոխադրման երթուղու փոփոխությունը թույլատրվում է ուղարկող մաքսային մարմնի կամ դրա ընթացուղում գտնվող ցանկացած մաքսային մարմնի թույլտվությամբ, ինչի մասին փոխադրողը տեղեկացվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով. 6. Միայն մեկ անդամ պետության տարածքով փոխադրվող ապրանքների նկատմամբ ապրանքների փոխադրման երթուղի սահմանելու դեպքում, մաքսային մարմինների կողմից կարող են օգտագործվել մաքսային հսկողության այն տեղեկատվական համակարգերը և տեխնիկական միջոցները, որոնք տրանսպորտային միջոցների տեղափոխման և ապրանքների փոխադրման սահմանված երթուղու նկատմամբ հեռակառավարվող հսկողություն են ապահովում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 344 7. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սահմանված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու, փոփոխելու և պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ, երբ սույն Օրենսգրքին համապատասխան նման ապրանքները կարող են Միության մաքսային տարածքով փոխադրվել առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ անդամ պետությունների օրենսդրությամբ: |