Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 113 Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքի նույնականացումը. 1. Վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված նույնականացման միջոցներով: Ընդ որում, նույնականացման եղանակի կիրառելիությունը որոշում է վերամշակման թույլտվությունը տրամադրող մաքսային մարմինը՝ հաշվի առնելով ապրանքների հատկությունները կամ բնույթը և դրանց վերամշակման գործառնությունները. 2. Մաքսային մարմինը կարող է ինքնուրույն որոշել վերամշակման արդյունքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակը, եթե հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը ընդունելի չէ մաքսային մարմնի համար. 3. Մաքսային մարմինը ներկայացնում է գրավոր հիմնավորում հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը չընդունելու վերաբերյալ. 4. Միության մաքսային օրենսգրքի 167-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառման նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել փաստաթղթեր՝ ելնելով ապրանքների բնույթից և կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող: |