FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը և երթևեկության անվտանգությունը: Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից առաջնահերթ օգտագործմանը: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են Լիազոր մարմնի և այլ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող հաստատությունները: