Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ article 27.1 Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումների և դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, հանրային քննարկման և այդ ակտերն ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները. 1. Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերը, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա չեն պարտադիր փորձաքննության և հանրային քննարկման: Ընդ որում, սույն մասում նշված նախագծերը դրանք մշակող կամ ընդունող մարմնի նախաձեռնությամբ կարող են դրվել հանրային քննարկման՝ այդ մարմինների սահմանած ժամկետով. 2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված կարգով հրապարակվելուց հետո` անմիջապես, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ. 3. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ակտն ընդունած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ. 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակումից հետո նույն օրն ուղարկվում են պաշտոնական հրապարակման. 5. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես, դրանցով նախատեսված լինելու դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ article 27.1 6. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից. 7. Պետական գաղտնիք պարունակող այն իրավական ակտերը, որոնք պայմանավորված են ռազմական կամ արտակարգ դրությամբ, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ, ուժի մեջ են մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից: |