FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  3

Զինվորական ծառայությունը.
1. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող: Օտարերկրյա պետությունների զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են համապատասխան պայմանագրերով.
2. Զինվորական ծառայությունը ներառում է`
    1) զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.
    2) զինվորական պաշտոնի նշանակումը և զինվորական կոչման շնորհումը.
    3) զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.
    4) զինվորական ծառայությունից արձակումը.
3. Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս է հավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է օրենքով: Ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնող անձինք զինվորական երդում են տալիս ուսումնական ծրագրի շրջանակում կազմակերպվող հավաքի ժամանակ։