Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 90.1 Սույն գլխի գործողության ոլորտը. 1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի միջոցով դատարանի, սնանկության գործով կառավարիչների, պարտապանի, պարտատերերի, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձանց կողմից (որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում կամ կարող է առնչվել սնանկության վարույթը, այդ թվում՝ գրավատու, երաշխավոր, երաշխիք տված անձ և այլն) իրականացվող գործողությունների վրա: 2․ Դատարանը, սնանկության գործով կառավարիչները, պարտապանը, պարտատերերը, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք սնանկության գործերի հետ կապված էլեկտրոնային համակարգից օգտվում են սույն օրենքով սահմանված կարգով, իսկ սույն օրենքով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի և դատավարության մասնակիցների համար սահմանված կարգով. 3. Էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճորեն և էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետևանքները, ինչ կառաջացներ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը. 4. Էլեկտրոնային համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը էլեկտրոնային համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է։ Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով. 5. Պարտապանի գույքի վերաբերյալ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացված հարցման՝ էլեկտրոնային համակարգի հավաստած պատասխանը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից ստացված պատասխանին: |