Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Ինքնավար մարմնի կողմից տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի շահագործումը կամ դրա հասանելիության սահմանափակումը. 1. Էական ազդեցություն ունեցող կիբեռմիջադեպի դեպքում Ինքնավար մարմինն իրավասու է ձեռնարկելու համապատասխան միջոցներ և ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակելու ծառայություն մատուցողի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի շահագործումը կամ դրա հասանելիությունը հետևյալ պայմանների համաժամանակյա առկայության դեպքում. 1) կիբեռմիջադեպը վտանգի է ենթարկում կամ վնասում այլ տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգությունը. 2) ծառայություն մատուցողի կիբեռանվտանգության մասնագետը չի կարողանում կամ ժամանակին ի վիճակի չէ դիմակայելու էական ազդեցություն ունեցող կիբեռմիջադեպին կամ վերացնել կիբեռմիջադեպի հետևանքով առաջացած այլ կիբեռսպառնալիքներ. 3) Ինքնավար մարմնի պատճառաբանված և հիմնավորված եզրակացությամբ այլ ճանապարհով հնարավոր չէ հակազդել կիբեռմիջադեպին կամ կանխել դրա հետագա սրացումը կամ առավել նվազ միջամտությամբ չեզոքացնել բացասական ազդեցությունը. 4) կիբեռմիջադեպից բխող այլ կիբեռսպառնալիքներին հակազդելու կամ կիբեռմիջադեպի հետևանքները վերացնելու արդյունքով ծառայություն մատուցողին անհամաչափ վնաս չի պատճառվում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցի կիրառության մասին ծառայություն մատուցողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացվում է Ինքնավար մարմնի կողմից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցի կիրառումը համաձայնեցվում է համապատասխան ծառայություն մատուցողին կարգավորող և վերահսկող այլ մարմնի հետ: Այն դեպքում, երբ էական ազդեցություն ունեցող կիբեռմիջադեպի հետևանքները մեղմելու, դրա արագ սրացումը (ազդեցության մասշտաբների ընդլայնումը) կանխելու համար պահանջվում է հրատապ միջոցառումների ձեռնարկում, և Ինքնավար մարմինը գնահատում է, որ հապաղելու հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ պետությանը պատճառվող վնասի չափերը կմեծանան, ապա Ինքնավար մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված միջոցը կիրառում է՝ նախապես այն չհամաձայնեցնելով համապատասխան ծառայություն մատուցողին կարգավորող և վերահսկող այլ մարմնի հետ: Սույն մասում նշված դեպքում կիրառված միջոցի մասին Ինքնավար մարմինն առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն ոչ ուշ, քան էական ազդեցություն ունեցող կիբեռմիջադեպից հետո՝ մեկ օրվա ընթացքում, տեղեկացնում է համապատասխան ծառայություն մատուցողին կարգավորող և վերահսկող այլ մարմնին՝ ներկայացնելով մանրամասն տեղեկատվություն կիբեռմիջադեպի բնույթի, ձեռնարկված քայլերի, դրանց անհրաժեշտության և անհետաձգելիության մասին. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցի կիրառության դեպքում կազմվում է արձանագրություն: |