Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ. 1. Բանկի սնանկությունը` Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքում բանկը ենթակա է լուծարման` սույն օրենքով սահմանված կարգով. 2. Բանկը կարող է սնանկ ճանաչվել բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա` ելնելով սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկից. 3. Բանկը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև բանկը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը: |