FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  351

Պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելը.
1. Պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը.
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հետևանքով այդ գույքի նկատմամբ իր վարձակալության կամ այլ իրավունքի կորստի վտանգի ենթարկված երրորդ անձը պարտապանի համաձայնությամբ կարող է իր հաշվին բավարարել պարտատիրոջ պահանջը, և սույն օրենսգրքի 397-405 հոդվածներին համապատասխան, ձեռք բերել պարտատիրոջ իրավունքներ: