Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) իրավասությունները. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասություններն են՝ ա) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման պետական քաղաքականության և ռազմավարության մշակումը. բ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակումը. գ) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը. դ) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հաստատումը. ե) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծումը և վարումը. զ) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի իրականացումը. է) բնության հատուկ պահպանվող տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը. ը) բնության հուշարձանների ցանկի կազմումը, անձնագրերի հաստատումը. թ) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների մշակումը և հաստատումը. ժ) բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների մշակումը. ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման թույլտվությունների տրամադրումը. ժբ) բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձերից հաշվետվությունների ընդունումը. ժգ) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, կատեգորիաների ու գոտիավորման սահմանման և դրանց փոփոխության, ինչպես նաև չափերի և սահմանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը. ժդ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար պետական բյուջեից հատկացվող տրանսֆերտային վճարների հաշվին կատարվող ծախսերի ձևավորումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 ժե) բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման, ինչպես նաև գիտական ու կրթադաստիարակչական ծրագրերի մշակումը և իրականացումը. ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ: |