FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը.
1. Ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.
2. Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության, բացառությամբ կրթական ծրագրի շրջանակում նախատեսված կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության տեսակներով կրթության կազմակերպման դեպքերի: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է.
3. Բացառիկ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով կարող են ստեղծվել հանրակրթական համապատասխան հաստատություններ.
4. Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած և ծնողական խնամքից զուրկ երեխաների ուսուցումը պետական հանրակրթական հաստատություններում: 6. Պետական մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով։ Ուսանողական կրթաթոշակի տրամադրման առանձնահատկությունները սահմանվում են մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակները կարգավորող օրենքով.
7. Ռազմաուսումնական հաստատությունների սովորողները դրամական բավարարմամբ, հանդերձանքով, սննդով և կացարանով ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
8. Մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ուսանողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալու մեկից ավելի մասնագիտություն` համաձայն տվյալ կրթության մակարդակը կարգավորող օրենքի.
9. Սովորողները պետական ամփոփիչ ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իրավունք ունեն տեղափոխվել համապատասխան մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական այլ հաստատություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

10. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ` պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Պետական քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը: