FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  56

Քվեարկության տեղը և ժամանակը.
1. Քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում ժամը 8.00-ից մինչև 20.00-ն, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն.
2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ, այցելուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և ռազմաբժշկական հաստատությունում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն: