Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Ոչ հրապարակային ֆոնդը. 1. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդը չի կարող ունենալ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձև. 2. Ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հրապարակային տեղաբաշխում չի կարող իրականացվել. 3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 49 մասնակից: Մասնակիցների թիվը 49-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Հակառակ դեպքում այն ենթակա է դատական կարգով լուծարման: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 4. Ոչ հրապարակային ֆոնդերի վրա տարածվում են սույն օրենքի 3-7-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ մասի), 13-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ մասի), 16-18-րդ հոդվածների, 20-23-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 17-րդ կետի), 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ մասերի և 6-րդ մասի (բացառությամբ երկրորդ նախադասության), 26-րդ հոդվածի 1-3-րդ և 7-րդ մասերի, 27-րդ և 28-րդ հոդվածների, 30-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի), 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 32-րդ հոդվածի (բացառությամբ 5-րդ և 6-րդ մասերի), 34-րդ հոդվածի, 40-րդ հոդվածի, 45-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի), 46-րդ հոդվածի (բացառությամբ 2-րդ մասի), 47-րդ հոդվածի (բացառությամբ 4-րդ մասի), 48-րդ, 49-րդ և 51-րդ հոդվածների, 62.1-ին հոդվածի, 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի, 72-րդ հոդվածի 1-ին մասի, 92-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 95-րդ հոդվածի 4-րդ մասի, 97-րդ հոդվածի, 99-րդ հոդվածի (բացառությամբ 11-րդ և 12-րդ մասերի), 100-րդ հոդվածի (բացառությամբ 11-րդ և 12-րդ մասերի), 101-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի առաջին նախադասության, 4-րդ և 10-րդ մասերի), 102-րդ հոդվածի (բացառությամբ 3-րդ մասի, 4-րդ մասի երկրորդ նախադասության, 5-րդ և 13-րդ մասերի) և 103-113-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, սույն մասով սահմանված դրույթները պահառուին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդերի վրա միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ առանձնացված պահառու ունենալու պահանջի առկայության դեպքում, իսկ կառավարչին վերաբերող մասով տարածվում են ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի վրա. 5. Ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջների, պետք է առնվազն պարունակի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ֆոնդի կանոնների համար նախատեսված պարտադիր դրույթները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանել ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և ֆոնդի ակտիվների պահառության նկատմամբ պահանջներ. 7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջները կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից կամ ֆոնդի զուտ ակտիվների արժեքից. 8. Ոչ հրապարակային ֆոնդի դրամական հաշիվը, որն օգտագործվում է ֆոնդի արժեթղթերի տեղաբաշխման կամ մարման ժամանակ ներդրողներից համապատասխան դրամական միջոցներ ստանալու կամ նրանց դրամական միջոցներ վճարելու համար, պետք է բացված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում։ Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում այն ոչ հրապարակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվները հանձնված են պահառության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պահառուին: |