Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 171 Գնային չարաշահումները. 1. Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումն արգելվում է. 2. Սույն օրենքի իմաստով գնային չարաշահում է համարվում՝ 1) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծմանը կամ ազդակների հաղորդմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձը գործել է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշման համապատասխան. 2) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արժեթղթի գնի արհեստական մակարդակի սահմանմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձը գործել է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշման համապատասխան. 3) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող և (կամ) ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ. 4) այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ ազդակներ են հաղորդում շուկայի մասնակիցներին արժեթղթերի գների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ արժեթղթի մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները տարածող անձը գիտեր կամ բավարար ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին. 5) սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված գործողություններ չհանդիսացող, սակայն նույնաբնույթ գործողությունները. 3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է՝ 1) սույն հոդվածի 2-րդ մասում նշված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները և դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը. 2) այն դեպքերը, երբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կամ դրանց նման գործողությունները գնային չարաշահում չեն համարվում. 4. Գնային չարաշահում չի համարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 171 1) կարգավորվող շուկայում մեկ կամ ավելի անձանցով արժեթուղթը գնելու և (կամ) վաճառելու մի շարք գործարքներ կատարելը՝ տվյալ արժեթղթի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով. 2) թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերը հետ գնելը՝ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, բաժնային արժեթղթերի փոխարկվող պարտքային արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու կամ աշխատակիցների բաժնետոմսերի տրամադրման ծրագրեր իրականացնելու նպատակով. 5. Լրագրողների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս խեղաթյուրված տեղեկությունների հրապարակումը որպես սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված գործողություն որակելիս հաշվի են առնվում լրագրողների գործունեությունը կարգավորող կանոնները, բացառությամբ այն դեպքերի, երբ լրագրողը գործել է շահադիտական նպատակներով: |