Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 39.2 Անձեռնմխելի կապիտալի ձևավորումը և համալրումը. 1. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել դրամական միջոցներ և (կամ) պետական պարտատոմսեր. 2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձևավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նաև գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից). 3. Անձեռնմխելի կապիտալի համալրումն անձեռնմխելի կապիտալը կազմող սկզբնական դրամական միջոցների ավելացումն է. 4. Անձեռնմխելի կապիտալը կարող է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում. 5. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն օրենքի 39.1-ին հոդվածի և սույն հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա հիմնադրամը պարտավոր է գույքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխանցել պետական բյուջե: |