Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 40 Կարգավորող պետական մարմնի գործունեության կարգը. 1. Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով. 2. Կարգավորող պետական մարմնի նիստերը հրավիրում է կարգավորող պետական մարմնի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ առնվազն երեք անդամի պահանջով. 3. Կարգավորող պետական մարմնի նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքերի, երբ դրանք կարգավորող պետական մարմնի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ. 4. Կարգավորող պետական մարմինն իր կայքէջում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակաթիվը և օրակարգը. 5. Կարգավորող պետական մարմնի գլխավոր քարտուղարը նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով. 6. Կարգավորող պետական մարմնի նիստը վարում է կարգավորող պետական մարմնի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է կարգավորող պետական մարմնի անդամների կեսից ավելին. 7. Կարգավորող պետական մարմնի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 8. Կարգավորող պետական մարմնի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ շահերի բախում ունեցող կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է քննարկումից առաջ կարգավորող պետական մարմնի նախագահին և մյուս անդամներին տեղեկացնել շահերի բախման փաստի և բնույթի մասին, որը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ. 9. Այդ տեղեկացումից հետո կարգավորող պետական մարմնի համապատասխան անդամը՝ 1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց և քվեարկությանը մասնակցելուց. 2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով. 10. Կարգավորող պետական մարմնի նիստը հետաձգվում է՝ 1) քվորում չլինելու, 2) աշխատանքային օրն ավարտվելու, 3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 40 11. Կարգավորող պետական մարմնի նիստերն արձանագրում է կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը կարգավորող պետական մարմնի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը վարում է կարգավորող պետական մարմնի որոշումների գրանցամատյան. 12. Կարգավորող պետական մարմինն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են կարգավորող պետական մարմնի լիազորությունների իրականացման ընթացակարգերը: |