Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 52.1 Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը. 1. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով սահմանված արարքը կատարելու հիմքով վարույթ հարուցելու մասին որոշմամբ հանձնաժողովի նախագահը կարող է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ։ Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի են առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը. 2. Սույն հոդվածով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահը իրավասու է կիրառելու հետևյալ կանխարգելիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը միասին. 1) սահմանել առերևույթ խախտումների կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր և լիցենզավորված անձից պահանջել իրականացնել դրանով սահմանված միջոցները. 2) հրավիրել լիցենզավորված անձի կառավարման մարմինների նիստեր (ժողովներ)՝ հանձնաժողովի նախագահի սահմանած օրակարգով. 3) պահանջել հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն և դիմել պետական ռեգիստր կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումն ապահովելու նպատակով. 4) պահանջել հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն. 5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ. 3. Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի լիցենզավորած անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց իրավասությունները (լիազորությունները) իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 52.1 4. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն երեք տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում. 5. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում հանձնաժողովի նախագահը վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ պետք է սահմանի նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործելու է ժամանակավոր կառավարիչը, որը կարող է սահմանվել ոչ ավել, քան մինչև վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը. 6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի արդյունքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, եթե լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ՝ սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով. 7. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը պետք է հրապարակվի հանձնաժողովի պաշտոնական կայքում և տեղադրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ ժամանակավոր կառավարչի վերաբերյալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները ժամանակավոր կառավարչի դիմումի հիման վրա պետք է գրառվեն իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում. 8. Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով. 9. Ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքով լիցենզավորված անձին պատճառված վնասները ենթակա են հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 52.1 10. Կանխարգելիչ միջոցառումների կիրառման և սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում դատարանում չի կարող քննության առարկա դառնալ լիցենզավորված անձի սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը (սնանկ ճանաչելու հարցը), և նման դիմումները (դրանք վարույթ ընդունելը) ենթակա են մերժման: |