Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 6 Բյուջետային գործընթացը. 1. Բյուջետային գործընթացը` յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործունեությունն է. 2. Բյուջեների նախագծերը կազմվում են կառավարության գործունեության, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան. 3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն), եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել. 4. Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում` տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու օրը: |