FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները.
1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ.
2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական և գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված երեք դատախազ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը.
3. Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ (այսուհետ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ) իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ տասնմեկ անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ և չորս իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ նաև երկու փորձագետ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը: Փորձագետները պետք է ունենան ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը.
4. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործունեության առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է.
5. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել սույն հոդվածով սահմանված միայն մեկ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովների անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով, բացառությամբ երկու փորձագետների, որոնք նշանակվում են մեկ տարի ժամկետով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

6. Հանձնաժողովներում նոր անդամների նշանակումները սույն հոդվածով սահմանված կարգով կատարվում են գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը.
6.1. Հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել գլխավոր դատախազի հրամանով հանձնաժողովի նիստերից երկու և ավելի անգամ անընդմեջ անհարգելի պատճառով բացակայելու դեպքում: Հանձնաժողովների անդամի լիազորությունները դադարում են այն դեպքում, երբ վերջինս ներկայացնում է համապատասխան դիմում կամ ազատվում է դատախազի պաշտոնից կամ զբաղեցնում է դատախազի այնպիսի պաշտոն, որի պարագայում խախտվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները: Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման փաստն արձանագրվում է գլխավոր դատախազի հրամանով.
7. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովների գործունեության, ինչպես նաև դատախազ անդամների ընտրության կարգը սահմանում է գլխավոր դատախազը: