Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ. 1. Ընկերության առանձնացում է համարվում նոր ընկերության (ընկերությունների) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմակերպվող Ընկերության իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող Ընկերության դադարման. 2. Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև առանձնացման կարգը և պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաև վերակազմակերպվող Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի. 3. Առանձնացման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են նոր ստեղծվող ընկերությունների հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունում նաև սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված հարցերի վերաբերյալ. 4. Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների և պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված ընկերություններին` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան. 5. Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին: |