FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  54

Մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը: Մաքսատուրքեր, հարկեր չվճարելու դեպքերը.
1. Մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորություն առաջանում է սույն Օրենսգրքի 56-րդ, 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 141-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 185-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 232-րդ, 241-րդ, 247-րդ հոդվածներին, 277-րդ հոդվածի 4-րդ կետին, 279-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 295-րդ և 309-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.
2. Մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը դադարում է՝
    1) սույն Օրենսգրքի 56-րդ, 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 141-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 185-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 232-րդ, 241-րդ, 247-րդ հոդվածներով, 277-րդ հոդվածի 4-րդ կետով, 279-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 295-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու և մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության դադարման հետ կապված պայմանների պահպանման դեպքում.
    2) սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում:
    3) սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ կետում և 68-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում.
    4) այն դեպքում, երբ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան չեն կիրառվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան բռնագանձման համար անհուսալի ճանաչված մաքսատուրքերի, հարկերի գումարի առնչությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  54

3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում՝ այն դեպքում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունն առաջացել է մեկ անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների ի հայտ գալու հաստատման գործում մաքսային մարմինների փոխգործակցության կարգը.
4. Մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում՝
    1) այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են (ձևակերպվել են) այնպիսի մաքսային ընթացակարգով, որով ձևակերպվելու պայմանները չեն նախատեսում մաքսատուրքերի, հարկերի վճարում նախքան այդպիսի մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարեցումը, և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքներն օգտագործելու պայմանները պահպանելու դեպքում.
    2) առանձին կատեգորիայի ապրանքների համար, որոնք սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ կետին և 281-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ենթակա չեն մաքսային ընթացակարգով ձևակերպման, ապրանքների այդ կատեգորիաների համար սույն Օրենսգրքով սահմանված օգտագործման պայմանները պահպանելու դեպքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  54

3) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման ձևով արտոնությունների կիրառմամբ և հարկերի վճարման արտոնությունների կիրառմամբ, մինչև այդպիսի մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարեցումը՝ այդպիսի արտոնություններ տրամադրելու պայմանները պահպանելու պայմանով, արտոնությունները տրամադրելու պայմաններին համապատասխանող նպատակներով ապրանքներն օգտագործելու պայմանով, այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները պահպանելու պայմանով, ինչպես նաև այդպիսի ապրանքների օգտագործման պայմանները նշված մաքսային ընթացակարգին համապատասխան պահպանելու պայմանով՝ բացառությամբ հայտարարատուի կողմից այդպիսի արտոնություններից հրաժարվելու դեպքերի.
    4) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման գծով ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման ձևով այնպիսի արտոնությունների, ինչպես նաև հարկերի վճարման այնպիսի արտոնությունների կիրառմամբ, որոնք ուղեկցվում են այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով, այդպիսի արտոնություններ տրամադրելու պայմանները պահպանելու պայմանով, արտոնությունները տրամադրելու պայմաններին համապատասխան նպատակներով ապրանքներն օգտագործելու պայմանով, ինչպես նաև այդպիսի ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները պահպանելու պայմանով՝ բացառությամբ հայտարարատուի կողմից այդպիսի արտոնություններից հրաժարվելու դեպքերի: