Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 347 Մաքսային հսկողության անցկացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար անդամ պետությունների այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավումը. 1. Մաքսային հսկողության անցկացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավելու անդամ պետությունների այլ պետական մարմիններից: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի մասնագետները կամ փորձագետները ներգրավվեն մաքսային մարմնի որոշմամբ, որը ձևակերպվում է այդպիսի օրենսդրությանը համապատասխան. 2. Անդամ պետությունների այլ պետական մարմիններից ներգրավվող մասնագետները և փորձագետները չպետք է հրապարակեն պետական, առևտրային, հարկային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկությունները, ինչպես նաև մաքսային գործի ոլորտում արտաքին տնտեսական և այլ գործունեության մասնակիցներին վերաբերող գաղտնի տեղեկատվությունը. 3. Անդամ պետությունների այլ պետական մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավման հետ կապված ծախսերը, եթե մաքսային մարմինների հանձնարարությամբ նրանց կատարած աշխատանքը չի մտնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակների մեջ, փոխհատուցվում են սույն Օրենսգրքի 346-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով: |