Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Հերթական փրկարարական կոչում շնորհելը. 1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը: Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը. 2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով սովորող ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը: Տվյալ փրկարարական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին Լիազոր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում` ուսման առաջադիմության կամ գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար. 3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող և անձնական ներդրման, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր. 4. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում. 5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո: |