Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Պետության կողմից տրամադրվող երաշխիքները հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս և հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացումը վճարովի հիմունքներով. 1. Պետությունը երաշխավորում է պետության միջոցների հաշվին` Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա. 2. Օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում պետությունը յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար երաշխավորում է` 1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը և սպասարկումը. 2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը. 3) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը. 4) խնամակալությունը. 5) իրավական հարցերով օժանդակությունը հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում. 6) հոգեկան առողջության խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցումը և խնամքը. 7) արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը. 8) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ դեղերի անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը. 3. Իրավաբանական անվճար օգնությունը հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանը. 4. Հոգեբուժական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնում են լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրով նախատեսված հոգեբուժական բժշկական և հարբժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների շրջանակներում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 5. Լիազոր մարմնի հետ կնքած պայմանագրում չընդգրկված հոգեբուժական բժշկական և հարբժշկական օգնության և սպասարկման տեսակները և ծավալներն իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը. 6. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են անվճար հիմունքներով. 7. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող չափորոշիչը հաստատում է լիազոր մարմինը. 8. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված միջոցառումներն իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինը: |