FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Կրեդիտառուին տրամադրվող տեղեկատվությունը.
1. Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կրեդիտավորողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում` վաղօրոք կրեդիտառուին տեղեկացնել`
    1) անվանական տոկոսադրույքների և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների չափի փոփոխության մասին, եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ դրանք առաջ են բերում կրեդիտառուի պարտավորությունների համապատասխան փոփոխություն կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում.
    2) կողմերի՝ կրեդիտավորման պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների փոփոխության մասին, որոնք հետևանք են իրավական ակտերում կատարված փոփոխությունների և բխում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից.
    3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հանգամանքների մասին: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանվել կրեդիտավորման պայմանագրով չնախատեսված այնպիսի դրույթներ, որոնք վատթարացնում են կրեդիտառուի վիճակը.
2. Կրեդիտավորողը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր հերթական վճարումից (մարումից) 20 աշխատանքային օր առաջ կրեդիտառուին անվճար տրամադրել քաղվածք: Կրեդիտավորողը պարտավոր է նաև կրեդիտառուի պահանջով տարեկան առնվազն չորս անգամ կրեդիտառուին տրամադրել վերջինիս նշած ժամանակահատվածի համար անվճար քաղվածք: Կրեդիտառուին տրամադրվող քաղվածքներում պետք է առնվազն արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը`
    1) կրեդիտի մնացորդը.
    2) ժամանակահատվածը և դրանում ներառված օրերի քանակը, որոնց վերաբերյալ տրամադրվում է տեղեկատվությունը.
    3) քաղվածքում նշված ժամանակահատվածում կրեդիտի կիրառված տոկոսադրույքը.
    4) կրեդիտառուի կողմից քաղվածքի տրամադրման դրությամբ կատարված վճարումները (մարումները).
    5) կրեդիտառուի կողմից հերթական վճարման (մարման) չափը և վճարման (մարման) ամսաթիվը.
    6) տուժանք հաշվարկված լինելու դեպքում` հաշվարկված տուժանքները.
    7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը կրեդիտավորողին տրամադրվում է էլեկտրոնային կապի միջոցով, եթե կրեդիտառուի կողմից չի ներկայացվում տեղեկությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված եղանակներով կամ դրանցից մեկով ստանալու վերաբերյալ դիմում: 4․ Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Կրեդիտառուն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել կրեդիտառուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում առձեռն ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից: Ընդ որում, կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ.
5. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

6. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է շարադրվի պարզ գրական հայերենով (պարզ լեզվի կանոն): Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում: Սույն մասում նշված փաստաթղթերը կարող են շարադրվել միայն կրեդիտառուի նախընտրած լեզվով, եթե կրեդիտառուն նման պահանջ է ներկայացրել, և այդ պահանջն ընդունել է կրեդիտավորողը.
7. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին տրամադրվող տեղեկատվությունը չպետք է լինի շփոթեցնող, խրթին կամ մոլորեցնող.
8. Ելնելով կրեդիտառուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված տեղեկատվության համար պարտադիր կիրառման ենթակա ձևեր, տեքստեր կամ օրինակելի ձևեր և (կամ) այլ նվազագույն պահանջներ: