Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 105 ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՁևԵՐԸ. 1. Սույն օրենքի 104-րդ հոդվածով նախատեսված այն դեպքերում, երբ անձին պատճառված ոչ գույքային վնասը կարող է հատուցվել դրամական միջոցներով, դրանց վճարումը կարող է կատարվել ամենամսյա վճարումների կամ միանվագ վճարման միջոցով. 2. Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման յուրաքանչյուր ամիս: Ամենամսյա վճարումների չափը որոշվում է հատուցման ենթակա ընդհանուր գումարը վճարման ժամանակահատվածի ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման նաև անձի մահացած ամսվա համար. 3. Ամենամսյա վճարումների փոխարեն վնաս կրած անձը կարող է պահանջել վնասի հատուցում` հատուցման ենթակա վնասի ընդհանուր գումարի միանվագ վճարմամբ, եթե առկա է հիմնավոր պատճառ: |