FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
    1) զորամասեր` զորամաս, զորախումբ, զորամիավորում, զինվորական կառավարման մարմին, ռազմաուսումնական հաստատություն, որտեղ օրենքով սահմանված կարգով անցնում են զինվորական ծառայություն.
    2) հրամանատարներ (պետեր)` զորամասերի և զորամասերի կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարներ (պետեր), նրանց տեղակալներ.
    3) զորամասի գույք (այսուհետ գույք)` պետական սեփականություն համարվող և զորամասի տնօրինությանը (տիրապետմանը, օգտագործմանը) հանձնված նյութական ակտիվներ, որոնք արտահայտված են սպառազինության, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, հիմնական այլ միջոցների, պաշարների (նյութերի, արագամաշ առարկաների), ինչպես նաև դրամական միջոցների ու դրանց համարժեքների ձևով.
    4) իրական վնաս (այսուհետ` վնաս)` գույքի կորուստը կամ վնասվածքը, ինչպես նաև այն ծախսերը, որ զորամասը կատարել է կամ պետք է կատարի կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար.
    5) վարձատրության մասին վկայական` վնասը հայտնաբերելու օրվան նախորդող ամսում զինծառայողին վճարված վարձատրության, ինչպես նաև զինծառայողի դրամական պարտավորությունների վերաբերյալ փաստաթուղթ: