Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 234.2 Հայցադիմումին ներկայացվող պահանջները. 1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթի նկատմամբ. 2. Հայցադիմումը ներառում է նաև` 1) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերելի դրույթները. 2) տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի միջև ընտանեկան և (կամ) արյունակցական կապերի կամ զուգընկերային հարաբերությունների մասին. 3) ընտանեկան և կենցաղային բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ. 4) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում. 5) պատասխանողի՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը. 3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված նախազգուշացման և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները. 4. Հայցադիմումն աջակցության կենտրոնի կողմից ներկայացվելու դեպքում հայցադիմումին կցվում է բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի՝ աջակցության կենտրոնին տված գրավոր համաձայնությունը դատարան դիմելու համար: |