Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Կամավոր ծանուցումը. 1. Սույն օրենքի իմաստով՝ ծառայություն մատուցող չհանդիսացող անձինք (այդ թվում՝ ֆիզիկական անձինք) Ինքնավար մարմնին կարող են ծանուցել կիբեռմիջադեպի, կիբեռհարձակման, կիբեռսպառնալիքի կամ տեղեկատվական համակարգի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի խոցելիության մասին. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն Ինքնավար մարմինը դիտարկում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն հաստատված կարգով. ընդ որում, Ինքնավար մարմինը պարտավոր է ապահովել ծանուցող անձի գաղտնիությունը, բացառությամբ հանցագործությունների բացահայտման, նախաքննության և կանխարգելման հետ կապված միջոցառումների իրականացմամբ պայմանավորված՝ համապատասխան իրավասու մարմիններին տեղեկատվության բացահայտման դեպքերի: Միևնույն ժամանակ կիբեռմիջադեպերի վերաբերյալ մեկից ավելի ծանուցումներ ներկայացվելու դեպքում Ինքնավար մարմինն առաջնահերթության կարգով դիտարկում է սույն օրենքով պարտադիր ներկայացման ենթակա ծանուցումները. 3. Կամավոր ծանուցումը սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց համար չի առաջացնում որևէ լրացուցիչ պարտավորություն, որը նրանց համար չէր առաջանա, եթե նրանք Ինքնավար մարմին կամավոր ծանուցում չներկայացնեին, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք կապված են հանցագործությունների բացահայտման, նախաքննության և կանխարգելման միջոցառումների իրականացման հետ. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո Ինքնավար մարմինն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացնում է ծառայություն մատուցողին: |