FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  144

Եկամուտների ստացման աղբյուրները.
1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝
    1) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.
    2) ռեզիդենտ հարկ վճարողների և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները.
    3) պասիվ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում.
    4) այլ եկամուտները՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում.
    5) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,
    (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողները ներգրավված են մշտական հաստատության գործունեության մեջ.
2. Եթե հնարավոր չէ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված այլ եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ եկամուտներն ամբողջությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ.
3. Այն եկամուտները, որոնք սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ: