Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 Քրեական վարույթի տվյալներ հրապարակելը. 1. Առանց իրավասու մարմնի կամ անձի թույլտվության՝ հրապարակման ոչ ենթակա՝ մինչդատական կամ դատական վարույթի տվյալ հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) շահադիտական դրդումներով, 3) այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ կամ 4) հանգեցրել է հանցագործության համար մեղադրվող անձի փախուստին, քրեական պատասխանատվությունից անհիմն ազատելուն, ապացույցի ոչնչացմանը կամ ապացույց ձեռք բերելու անհնարինությանը կամ գործի քննությունն այլ կերպ խոչընդոտելուն` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: |