Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ. 1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ բանկեր, եթե «բանկեր» բառի օգտագործման կոնկրետ դեպքից չի բխում, որ խոսքը միայն բանկերի մասին է) անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև բանկերի սնանկության հետևանքով նրանց լուծարման, սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարման ընթացակարգը: Սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների) գործունեությունը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին. 2. Բանկերի անվճարունակության և սնանկության գործերի վարույթի կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով: |