Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 33 Վճռաբեկ դատարանի նախագահը. 1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է. 2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ 1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը. 2) Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրում է արձակուրդ. 3) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը այլ մարմինների հետ հարաբերություններում. 4) Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ. 5) Վճռաբեկ դատարանի դատավորի, այդ թվում՝ պալատի նախագահի կողմից դատավորի վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով. 6) իրականացնում է այլ լիազորություններ. 3. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը պալատի նախագահներից մեկին նշանակում է իրեն փոխարինող. 4. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետի դեպքում նախապատվությունը տրվում է պալատի տարիքով ավագ նախագահին: |