FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  205

Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազի որոշումը.
1. Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
    1) մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին.
    2) մեղադրական եզրակացությունը վերակազմելու մասին, եթե քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրանքից հանել առանձին փաստեր կամ ի շահ մեղադրյալի փոխել նրան վերագրվող արարքի իրավական գնահատականը` առանց սկզբնական փաստերն էապես փոխելու.
    3) վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին, եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը, կարճել վարույթը, կասեցնել քրեական հետապնդման ժամկետը կամ կազմել նոր մեղադրական եզրակացություն.
2. Եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը լրացնել կամ փոփոխել սկզբնականից էապես տարբերվող փաստերով, ապա հսկող դատախազը նախաքննությունը շարունակելու համար վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմին.
3. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազն իրավասու է վերացնելու կամ փոխելու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել` միջոցներ ձեռնարկել խափանման միջոց կիրառելու համար.
4. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իրավասու է իր որոշմամբ կրճատելու կամ լրացնելու դատարանին հետազոտման համար ներկայացվող` մեղադրանքի կողմի ապացույցների ցանկը: