Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 428 Հիմնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով. 1. Դատախազի բացման խոսքում ներկայացվում է դեպքի փաստական նկարագրությունը, և հիմնավորվում է բժշկական հարկադրանքի վարույթ կիրառելու անհրաժեշտությունը, ապա բացման խոսքով հանդես է գալիս պաշտպանը: Այնուհետև հետազոտվում են կողմերի ներկայացրած ապացույցները, կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, և դատարանը վերդիկտ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ. 2. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) ապացուցված են արդյոք տվյալ անձին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը). 2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը. 3) ապացուցված է արդյոք տվյալ անձի կողմից այդ արարքը կատարելը. 4) եթե բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, ապա ապացուցված է արդյոք տվյալ արարքը կատարելու պահին անձի անմեղսունակությունը. 5) եթե բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ապա ապացուցված է արդյոք տվյալ անձի մեղքն իրեն վերագրվող արարքը կատարելու մեջ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերում նշված հարցերից որևէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է արդարացման վերդիկտ. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը լուծում է նաև սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված հարցը. 5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է անմեղսունակության վերդիկտ. 6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերում նշված բոլոր հարցերին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է մեղադրական վերդիկտ, որը սահմանում է նաև, թե ապացուցված արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման: |